Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am





Երեկ Երևանում Փաշինյանի շրջիկ խմբին մոտեցավ մի կին թոռների հետ։ Առաջ մղելով երեխաներին դեպի Փաշինյանը կինը հայտարարեց, որ երեխաները պարից փախել են, որ գան Փաշինյանին տեսնեն։

Ջերմ գրկախառնության պահին էլ կինը հայտարարեց երեխաները Փաշինյանից իրենց հոր կարոտն են առնում։

Yerkir.am-ը պարզել է, որ կինն ամենևին էլ պատահական մեկը չէր. նա հայտնի քաղաքական գործիչ, նախկին ՕԵԿ–ական պատգամավոր, իսկ 2017 թվականից Արթուր Բաղդասարյանի կողմից Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում նշանակված Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է Զառա Բիշարյանը։

Հետաքրքիր է հիշեցնել, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, Հեղինե Բիշարյանը Ազգային ժողովում Փաշինյանի ելույթին արձագանքելով ասել էր. «Շիշը կտամ գլխիդ, ա’յ համբալ»։

Հետաքրքիր է Հեղինե Բիշարյանը երեկվա դիպվածից հետո քրոջը հարցրե՞լ է, թե ինչու՞ է նա այդպես ջերմագին համբուրում ու թոռների հոր կարոտն առնում մեկից, ով իր համար ժամանակին եղել է սովորական《համբալ》։

Վ. Սարգսյան




դիտվել է 72 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը

Leave a comment