Քաղաքացիական պայմանգրի օրվա ներկուսակցական քարոզարշավը շարունակվեց մայրաքաղաքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջեց Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեց պատարագի: Երկրի ղեկավարը երբ դուրս էր գալիս եկեղեցուց միջադեպ գրանցվեց, մի քաղաքացի փորձեց թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը բոլորին հանդարտեցրեց և հորդորեց մնալ տեղում: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 3 անձ ձերբակալվել է։
Դիտումների քանակ2