Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ ու հաղթեց 1։0 հաշվով։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել հայտացուցակում։ Մինսկի «Դինամոյի» 22-ամյա հարձակվող Կարեն Վարդանյանը Բելառուսի հավաքականի փոխարինողների թվում է։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ ընկերական խաղերը…