Քաղաքականություն
29.03.2026 | 16:58
Կարող եք վստահ լինել, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամենուր, որտեղ մենք դաշինքներ ունենք, լինելու է աճի և բիզնեսի օգտին: Այս մասին Մայամիում ընթացող FII PRIORITY գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
«Նույնն է Նորին Մեծության՝ ԱՄԷ թագաժառանգի դեպքում, ով դարձել է իմ իսկական լավ ընկերը: Եվ հենց դրա մասին է նա խոսում՝ ավելի լավ կյանք իր ժողովրդի համար, ավելի լավ հեռանկարներ, ավելի լավ ձգտումներ: Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը նույն կերպ է խոսում իր ժողովրդի համար. դա հրաշալի երկիր է: Ես հենց երեկ Կատարի վարչապետի՝ այնտեղի մեծ պետական գործիչներից մեկի և Թամիմի հետ էի: Նրանք բոլորը, գիտեք, իրոք երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդներ են: Եվ ես կարծում եմ, որ դա հույսի փարոս է աշխարհի համար: Եվ ի դեպ, նախագահը մտերիմ էր նրանց բոլորի հետ»,-ասել է նա:
Ուիթքոֆը ավելի ուշ ավելացրել է, որ մի քանիսին մոռացել է․ «Ես մի քանիսին բաց եմ թողնում, նկատի ունեմ՝ նայեք Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Ամբողջությամբ փոխեց իր երկրի ուղղությունը (շրջադարձ կատարեց)»։
Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է՝ նա նույնպես Խաղաղության խորհրդում է, որը նույն կերպ մտածող բազմաթիվ մարդկանց համախմբում է։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի «երիտասարդ» նախագահը 64 տարեկան է, ինքը Ուիթքոֆը՝ 69։