ԻՀՊԿ-ն հայտնում է Իսրայելի և ամերիկյան բազաների դեմ գործողության 86-րդ ալիքի մասին

https://arm.sputniknews.ru/20260329/ihpk-n-hajtnum-e-israjeli-ev-amerikjan-bazaneri-dem-gvortsvoghutjan-86-rd-aliqi-masin-100375606.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99302826_56:0:776:540_1920x0_80_0_0_cee92944e724470d759e96260a78d89b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, լիբանան, իսրայել, ամն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, լիբանան, իսրայել, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

Հայտարարությունից հետևում է, որ 86-րդ ալիքը նվիրված է եղել լիբանանցի զոհված լրագրողներ Ալի Շահեյբին, Ֆաթիմա Ֆթունիին և Մուհամմադ Ֆթունիին:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Իրանի զինված ուժերն իրականացրել են «Ճշմարիտ խոստում 4» գործողության 86-րդ ալիքը՝ հարձակվելով ամերիկյան բազաներում գտնվող ենթակառուցվածքների և զինապահեստների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսրայելի զորքերի և Իրանի կառավարությանը ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության դիրքերի վրա: Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

«Այս գործողության առաջին փուլում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարված են հասցվել օպերատիվ ենթակառուցվածքներին (որոնք կապված են ՌՕՈւ-ի հետ – խմբ.) և ԱԹՍ-ների, ինչպես նաև ամերիկյան «Վիկտորիա», «Արիֆջան» և «Փրինս Սուլթան» բազաների զենքի պահեստներին», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ի տեղեկություններով՝ գործողության հաջորդ փուլերի ընթացքում հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի կառավարությանը ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության դիրքերը իսրայելական Արադում, Նեգևում, Թել Ավիվում և իրաքյան Էրբիլում, ԱՄԷ-ում ամերիկյան Ալ Դաֆրա ռազմաբազան և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:

Հայտարարությունից հետևում է, որ 86-րդ ալիքը նվիրված է եղել լիբանանցի զոհված լրագրողներ Ալի Շահեյբին, Ֆաթիմա Ֆթունիին և Մուհամմադ Ֆթունիին, ինչպես նաև 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմի և այժմ Մերձավոր Արևելքում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զոհված քրիստոնյաներին:

Հիշեցնենք՝ լրագրողները զոհվել են Լիբանանի հարավում գտնվող Ջիզին շրջանում ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment