ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով, դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը:
«Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք և անաչառ: Գործող ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար»,- հայտնեց Ջուլհակյանը:
Ըստ համահեղինակի՝ օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության և իրավական կանխատեսելիության ամրապնդմանը: