https://arm.sputniknews.ru/20260329/irani-harav-arevmutqum-amn-i-ev-israjeli-harvatsic-zvohvel-e-5-viravvorvel-4-mard–100368621.html
Իրանի հարավ-արևմուտքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից զոհվել է 5, վիրավորվել՝ 4 մարդ
Իրանի հարավ-արևմուտքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից զոհվել է 5, վիրավորվել՝ 4 մարդ
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իրանի հյուսիսային Գիլյան նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը: 29.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-29T11:55+0400
2026-03-29T11:55+0400
2026-03-29T11:55+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100367078_0:67:1280:787_1920x0_80_0_0_c833a9eca695a179065c6aa1d8587b11.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում Պարսից ծոցի ափին գտնվող Փոլ նավահանգստային քաղաքի նավամատույցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Fars գործակալությունը հայտնում է, որ 9 մարդ վիրավորվել է Թեհրանի արևմուտքում բնակելի շրջանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո, ևս 3 մարդ վիրավորվել է Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ շրջանի վրա հարձակումից հետո: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Թեհրանում պայթյունների մասին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100367078_72:0:1209:853_1920x0_80_0_0_c2493590db95ad5a04fbd1ba847602f8.jpg.webp
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իրանի հյուսիսային Գիլյան նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում Պարսից ծոցի ափին գտնվող Փոլ նավահանգստային քաղաքի նավամատույցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի հյուսիսային Գիլյան նահանգում գտնվող Օսմավանդան գյուղի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը:
Fars գործակալությունը հայտնում է, որ 9 մարդ վիրավորվել է Թեհրանի արևմուտքում բնակելի շրջանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո, ևս 3 մարդ վիրավորվել է Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ շրջանի վրա հարձակումից հետո: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Թեհրանում պայթյունների մասին։