Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումը և առևտրատնտեսական կապերի զարգացումը։
Այս մասին «Imedi» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ այն միտքը, որ Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ գործառույթը, ենթադրություն է։
«Վրաստանի տարանցիկ դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ։ Ես կբերեմ մեկ ցուցանիշ՝ դա հաստատելու համար. վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը յոթ անգամ աճել է։ Մեր միակ խնդիրն է առավելագույնի հասցնել մեր ենթակառուցվածքների օգտագործումը՝ բեռնափոխադրումների աճող ծավալները սպասարկելու համար։ Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերի զարգացման գործում»,- հավելել է Կոբախիձեն։