«Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ»․ Վարազդատ Հարությունյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունները փողոցներում սկսել են առերեսվել բարձրացած հարկերի տակ ճկռող բողոքավոր քաղաքացիների հետ:

Պետական (մասնավորապես` արտաքին) պարտքը յուրաքանչյուրի «վզին դրված» լինելն ունի պարզ պատճառահետևանքային բացատրություն` ամեն նոր վարկի հետ պետությունը ֆինանսավորման պայմանագրով նոր պարտավորություններ (կովենանտ) է ստանձնում: Օրինակ` ստվերի կրճատման, շրջհարկի կամ պարզեցված այլ հարկատեսակների վերացման, հարկային դրույքաչափերի բարձրացման և այլն:
     Հենց այդպես էլ օրինակ` հանրային սննդի մի պայմանական օբյեկտատիրոջ հարկն ուղիղ 2 անգամ ավելանում է, որպեսզի պետությունը կարողանա սպասարկել վերցրած ու մեծամասամբ սխալ ծախսված ահռելի վարկերը:
     Մեր պայմանական օբյեկտատերը շարունակելու է ճկռել, իսկ մի պայմանական նախարարության մի չինովնիկ, ով չարաշահումների համար բարենպաստ ու անգրագետ պետական աջակցության ծրագիր է մշակել (որով մսխվել են այդ վարկային միջոցները)` շարունակելու է աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալ»:

Leave a comment