Իրանում հաստատված զոհերի թիվը անցել է 5000-ը

Իրանում տնտեսական խնդիրների շուրջ առաջացած բողոքի ցույցերի զոհերի թիվը անցել է 5000-ը։ Այս մասին հաղորդում է HRANA գործակալությունը՝ նշելով, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 26 852-ի։

ԱՄՆ Վիրջինիայում գործող գործակալությունը հայտնում է, որ ինտերնետ հասանելիության խնդիրը շարունակում է գործել։ Ինտերնետի լայնածավալ անջատումների ֆոնին գործակալությունը դեռևս հստակ տեղեկատվություն չի կարողանում ստանալ տեղի բնակչությունից։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝

զոհվել է 5002 մարդ
քննվում է ևս 9787 մահվան դեպք
ծանր վիրավորվել է 7 391 մարդ
ձերբակալվել է 26 852 մարդ

Leave a comment