https://arm.sputniknews.ru/20260328/iranum-zvohvats-hajy-hh-qaghaqaciutjun-chi-unecel-agn-100353477.html
Իրանում զոհված հայը ՀՀ քաղաքացիություն չի ունեցել. ԱԳՆ
Իրանում զոհված հայը ՀՀ քաղաքացիություն չի ունեցել. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ Հովհաննես Սիմոնյանը եղել է իր աշխատասենյակում։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T19:17+0400
2026-03-28T19:17+0400
2026-03-28T19:17+0400
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հայ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/04/22550498_0:85:1600:985_1920x0_80_0_0_839a33a76848a657d298fc733635c63b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իրանում զոհված հայը` Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը, ՀՀ քաղաքացիություն չի ունեցել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը երեկ հայտնել էր, որ մարտի 26-ին Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից. Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ Հովհաննես Սիմոնյանը եղել է իր աշխատասենյակում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/04/22550498_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a9d6ece058945b968208f62009ed64b5.jpg.webp
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հայ, զոհ
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հայ, զոհ
Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ Հովհաննես Սիմոնյանը եղել է իր աշխատասենյակում։