Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 2 լրագրող է զոհվել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լուրը հայտնել է «Al Mayadeen»–ը։
Մահացածները «Al Mayadeen»–ի և «Al-Manar»–ի թղթակիցներ են։ Իսրայելը հարված է հասցրել նրանց ավտոմեքենային։
««Al Mayadeen» հեռուստաընկերության թղթակից Ֆաթիմա Ֆթունի և «Al-Manar»–ի հեռուստաընկերության թղթակից Ալի Շաեյբը զոհվել են Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով»,- նշվում է հաղորդագրության մեջ։