Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունը հարցականի տակ է Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնենք վաղը»,- նշել է մարզիչը։

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment