«Երվանդ Երզնկյան․ ես դեռ երազող եմ»․ Տեղի ունեցավ «Ա1+»-ի ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Երևանի Կինոյի տանը հավաքվել էին մարդիկ, որոնց միավորում էր ոչ միայն արվեստը, այլև մի ընդհանուր հիշողություն։
Ա1+ը ներկայացնում է «Երվանդ Երզնկյան․ ես դեռ երազող եմ» ֆիլմը։ Երազող բառը ֆիլմում չի հնչում որպես ռոմանտիկ ձևակերպում։ Այն այստեղ ավելի շատ ընտրություն է, կենսակերպ՝ երբ մարդը, անցնելով կյանքի տարբեր փուլերով, չի հրաժարվում իր գաղափարներից։
Եվ գուցե հենց այդ պատճառով այս պատմությունը հեշտությամբ փոխանցվում էր նաև դահլիճում նստածներին։ Երզնկյանի կերպարն ու անցած ուղին ֆիլմում ներկայացված են առանց ավելորդ շեշտադրումների։ Այստեղ հիշողությունները խառնվում են ներկային, իսկ անցյալը չի մնում միայն որպես պատմություն։
Մանրամասները՝ տեսանյութում