Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում մարտի 28-ի դրությամբ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 324 սմ-ի։ Այս մասին հայտնում է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հիշեցնենք՝ մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամնակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Leave a comment