Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին

Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը խիստ հակահարված կտան, եթե ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, բայց մենք խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ։

«Տարածաշրջանի երկրներին․ եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից»,- ասել է նա։

Leave a comment