Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


 


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 


Գյումրի -Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Տաթև-Լծեն ավտոճանապարհը և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիտումների քանակ3

Leave a comment