«Կանազ» մշակույթի տան շենքի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

Հասարակություն

28.03.2026 | 09:51

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 27-ին հայտնաբերվել և նախաքննական մարմին են ներկայացվել 3 անձ, որոնք կասկածվում են երկու օր առաջ Ազատության պողոտայում գտնվող շինությունում գույք այրելու և հրդեհ առաջացնելու մեջ։

«ՆԳՆ համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հրդեհի օրը ՔԿ-ից Factor TV-ին հայտնել էին, որ հրկիզման, պայթյունի կամ հրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քերական վարույթ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։

 

Leave a comment