Վարչական և իրավական խոչընդոտների պատճառով Էջմիածնում «Թումո» կենտրոն չի բացվում. Մայր աթոռ

https://arm.sputniknews.ru/20260328/varchakan-ev-iravakan-khvochyndvotneri-pattsharvov-ejmiatsnum-tumvo-kentrvon-chi-bacvum-majr-atvor-100336990.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905587_157:0:1444:965_1920x0_80_0_0_486a909b05ccb73433ee0cfe9ecd7724.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն չի բացվում։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով: Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ԱԺ–ն մարտի 25-ին ընդունեց «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որի համաձայն` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Օրենքի փոփոխությունից հետո հողերը ՀԱԵ–ին կտրամադրվի միայն օգտագործման իրավունքով։

Նշենք, որ «Թումո» ցանցը ներկայացված է Տոկիոյում, Փարիզում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Բեյրութում և աշխարհի այլ քաղաքներում: Բացի խոշոր կենտրոններից, գործում են նաև «Թումո» փոքր լաբորատորիաներ ՀՀ մարզերում և գյուղական բնակավայրերում:

Leave a comment