Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանին հարվածները «կուժեղանան և կընդլայնվեն»

Քաղաքականություն

27.03.2026 | 17:40

Իրանի հրթիռային հարվածներին ի պատասխան՝ Իսրայելի հարձակումները «կուժեղանան և կընդլայնվեն»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը, գրում է CNN-ը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել ենք իրանական ահաբեկչական ռեժիմին՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հրթիռային հարվածները։ Նախազգուշացումներին հակառակ՝ կրակը շարունակվել է, ուստի Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն Իրանում կմեծանան և կընդլայնվեն՝ ներառելով լրացուցիչ թիրախներ և տարածքներ, որոնք օգնում են ռեժիմին զենք կառուցել և շահագործել Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ»,- տեսաուղերձում ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Նա հայտարարության մեջ որևէ մանրամասն չի ներկայացրել այն մասին, թե ինչ են ենթադրում ընդլայնված գործողությունները։

«Մենք կշարունակենք հետապնդել ահաբեկչական ռեժիմի առաջնորդներին և հրամանատարներին, ոչնչացնել նրանց ռազմավարական կարողությունները»,- հավելել է Կացը։

Գրեթե չորս շաբաթ տևող պատերազմի ընթացքում իսրայելական բանակը շարունակում է թիրախավորել իրանցի բարձրաստիճան հրամանատարներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment