ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված: Գին կասե՞ք»։
Տեսանյութում նա նշում է․ «Իմ մայրը և եղբայրը գնացել էին ՔՊ գրասենյակ՝ մասնակցելու քվեարկությանը, և այնտեղ իրենց լրագրող համարող որոշ անձինք որոշել էին որս կազմակերպել իմ ընտանիքի անդամների նկատմամբ, որպեսզի որևէ գործողություն սադրեն։ Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը լուսանկար էր տպել և 70 տարեկան մորս փորձել է սադրել և ինչ-որ նյութ ստանալ, որովհետև այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ մեծ մրմուռ և կսկիծ կա, նրանք զրկվել են ԱԺ մուտք գործելու հնարավորությունից․․․»,- տեսանյութում նշում է Սիմոնյանը։