Երևան-Կապան չվերթը կվերականգնվի. տոմսեր կարելի է գնել առցանց


Երևան-Կապան-Երևան չվերթը կվերականգնվի. տեխսպասարկումից հետո ինքնաթիռը վերադարձել է Հայաստան և պատրաստ է թռիչքի: Լուրերին «Նովէյր» ավիաընկերությունից տեղեկացրել են՝ 7-ամսյա դադարից հետո մարտի 31-ին օդանավը նորից օդ կբարձրանա: Կիրականացվի շաբաթական 5 չվերթ, ժամերն ու տոմսի արժեքը չեն փոփոխվել: Տոմսեր կարելի է ձեռք բերել առցանց:


Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ2

Leave a comment