Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ակտիվիստ Միքայել Մարգարյանի ձերբակալմանը՝ այն գնահատելով որպես քաղաքական ձերբակալում և ընդգծելով․ «Անհամաչափ ուժ է կիրառվել․․․Ինչի՞ համար եք սպեցնազ ուղարկել, զինված դիմադրություն պիտի ցուցաբերե՞ր․․․ Իրավապահների գործունեության մեջ գնալով նվազում է իրավապահի գործառույթը և մեծանում է ՔՊ-ի կցորդի գործառույթը»։