Հետույքներդ կտրեք բազմոցից, ընտրեք ընդդիմությունից մեկին, քամուն կտանք մեր երկիրը, եթե Նիկոլը ընտրվի

Սիսիանցինե՛ր, ջերմուկցինե՛ր, հասկացե՛ք՝ եթե Փաշինյանը վերընտրվեց, Տիգրանաշենը հանձնելու է իբր Արծվաշենի դիմաց, այն շաբաթներ հետո կդառնա նոր զինվորական հենակետ, այնտեղից կհսկեն ճանապարհը դեպի հարավ, Սյունիքը կդատարկվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այս ընտրությունը փորձաքար է լինելու՝ արդյոք հայ ժողովուրդը ունա՞կ է պետականությունը պահպանել, թե քամուն է տալու։ Կա՛մ նպաստելու ենք երկրի անվտանգ, դինամիկ զարգացմանը, կա՛մ կողպեք կկախենք պետության վրա, կասենք՝ պետականության արժանի չենք։ Դրա համար հետույքներդ կտրե՛ք բազմոցից, գնացե՛ք տեղամաս, քվեարկե՛ք ընդդիմությունից մեկին», – մեկնաբանեց Հարությունյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment