Իսրայելը հարվածել է Իրանի պողպատաձուլական ձեռնարկություններին, թանկ գին են վճարելու․ Իրանի ԱԳՆ

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի 2 խոշորագույն պողպատաձուլական ձեռնարկություններին, էլեկտրակայաններին և քաղաքացիական միջուկային օբյեկտներին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին: Իսրայելը պնդում է, որ գործել է ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին․

«Հարձակումը հակասում է ԱՄՆ նախագահի կողմից դիվանագիտության համար երկարացված ժամկետին։

Իրանը ծանր գին է պահանջելու իսրայելական հանցագործությունների համար»,- նշել է նա։

Leave a comment