Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից

Ավստրիայում մինչև 14 տարեկան երեխաներն կարգելվի օգտվել սոցցանցերից։ Որոշումը կայացվել է իշխող կոալիցիայի ներսում երկարատև բանակցություններից հետո, հայտարարել է կառավարությունը, գրում է AFP-ն։

«Ծնողների համար գրեթե անհնար է վերահսկել իրենց երեխաների կողմից այս հարթակների օգտագործումը, որոնք նախատեսված են նրանց դիտավորյալ կախվածության մեջ գցելու համար»,- մամուլի ասուլիսում ասել է փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը։

Առաջարկի համաձայն՝ կառավարությունը նախատեսում է ներդնել «Մեդիա և ժողովրդավարություն» անվամբ նոր պարտադիր դպրոցական առարկա՝ աշակերտներին օգնելու տարբերակել ճշմարտությունը կեղծիքից և ճանաչել հակաժողովրդավարական ազդեցության փորձերը։

ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան և Դանիան, հայտարարել են սոցիալական ցանցերի համար տարիքային սահմանափակում սահմանելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment