Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ


Հանդիպել եմ ամերիկյան Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Հանդիպման ընթացքում վերահաստատել եմ ՀՀ կառավարության և Synopsys-ի միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները։ Նման վերազգային ընկերության երկարաժամկետ ներկայությունը մեր երկրում ստեղծում է բացառիկ արժեք։ Այն ոչ միայն նպաստում է տեխնոլոգիական էկոհամակարգի կայացմանը, այլև զգալի ազդեցություն ունի կիսահաղորդչային արդյունաբերության և արհեստական բանականությամբ պայմանավորված չիպերի նախագծման զարգացման վրա։


 


Ներկայացրել եմ նաև մեր տեխնոլոգիական տեսլականը, որտեղ առանցքային նշանակություն ունեն Firebird և Eleveight AI նախագծերը, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել բարձր հզորությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ և ձևավորել «ԱԲ գործարանների պարտեզ», որը կդառնա գրավիչ միջավայր թե՛ տեղական, թե՛ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար»,-նշել է նախարարը։

Դիտումների քանակ10

Leave a comment