TOON EXPO-ն մեկնարկել է՝ աննախադեպ զեղչերով, հատուկ առաջարկներով ու գնիջեցումներով

TOON EXPO-ն այս տարի անցկացվում է նոր կոնցեպտով՝ սահմանելով գերբարձր նշաձող այսօրինակ միջոցառումների կազմակերպման ու մասնակցության առումով: Այս տարի ցուցահանդեսի հիմքում ներդրումային գույքն է: Էքսպոյի կազմակերպիչ Big Projects-ից հայտնում են, որ մասնակցության համար նախապես գրանցվել են այցելուներ 27 երկրից, որոնց թիվը մինչ ցուցահանդեսի բացումն արդեն գերազանցել է 23,000-ը։

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին միացել են մեծաթիվ խոշոր կառուցապատողներ՝ հատուկ առաջարկներով ու B2B համագործակցության հատուկ պայմաններով։

Ցուցահանդեսին ներկայացված են՝

  • 100+ անշարժ և ներդրումային գույքերի առաջարկներ ՀՀ-ում՝ Երևանում և մարզերում,
  • 50+ ներդրումային գույքերի առաջարկներ այլ երկրների շուկաներից
    (Արաբական միացյալ էմիրություններից, Կիպրոսից, Հունաստանից, Իսպանիայից, Թայլանդից, Եգիպտոսից, Վրաստանից, Չեխիայից,+ Ռուսաստանից, Մոնտենեգրոյից, Մեծ Բրիտանիայից),
  • 30.000-ից ավելի բնակարանների ընտրություն,
  • հիփոթեքի, տարաժամկետ վճարման և եկամտային հարկի վերադարձի հնարավորություններ,
  • բնակարաններ՝ սկսած 30 քմ-ից,
  • հատուկ առաջարկներ, որոնք գործելու են միայն ցուցահանդեսի օրերին,
  • հատուկ առաջարկներ սփյուռքի մեր հայրենակիցների համար։

Էքսպոն գործում է Մերիդիան էքսպո կենտրոնում՝ մինչև մարտի 29-ը ներառյալ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունենալու խոշոր խաղարկություն, որն ամփոփվելու է մարտի 29-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ Այնպես որ բաց մի թողեք Հայաստանում ու արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու այս հրաշալի հնարավորությունը՝ հատուկ առաջարկներով, զեղչերով ու բացառիկ գնիջեցումներով:

 

Leave a comment