«Կարապետյանի գործը բաղկացած է 135 «հատորից»․ դրանց ծանոթանալու համար մեզ տրվել էր 15 ժամ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք, սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։
     Իրավունքը պետք է գերակայի:
     Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Leave a comment