Ալեն Սիմոնյանի և ակտիվիստի վեճից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260327/alen-simvonjani-ev-aktivisti-vetshic-hetvo-qreakan-varujt-e-nakhadzernvel-qk-100321352.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76076309_129:0:1164:776_1920x0_80_0_0_e5fa73f10146c7ef38b9e5f8678c74e1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, քրեական գործ, ալեն սիմոնյան, հայհոյանք, հհ քննչական կոմիտե

հայաստան, քրեական գործ, ալեն սիմոնյան, հայհոյանք, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Քրեական վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վեճից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մարտի 26–ին հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով իրականացրել է խուլիգանական գործողություններ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,– նշեցին ՔԿ–ից:

Կոմիտեից տեղեկացրին, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` այսօր խուզարկություն է իրականացվել Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած Արսեն Վարդանյանի և Միքայել Մարգարյանի տներում։

Leave a comment