https://arm.sputniknews.ru/20260327/wizz-airy-2-nvor-ughghutjunnervov-trichqner-e-meknarkum-manramasner-100319198.html
«Wizz Air»–ը 2 նոր ուղղություններով թռիչքներ է սկսում Երևանից. մանրամասներ
«Wizz Air»–ը 2 նոր ուղղություններով թռիչքներ է սկսում Երևանից. մանրամասներ
Sputnik Արմենիա
Կավելանան Հայաստանից գործող ուղղությունների թռիչքների շաբաթական քանակը։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T16:02+0400
2026-03-27T16:02+0400
2026-03-27T16:45+0400
թռիչք
չվերթ
հայաստան
wizz air ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131207_0:84:1600:984_1920x0_80_0_0_48890ac89ad6bfdbedc96eec657e968e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից 2 նոր ուղղություններով թռիչքներ է մեկնարկում, ինչպես նաև բազավորում է իր երրորդ օդանավը «Զվարթնոցում»։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Wizz Air» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Յան Մալին։«Դեպի Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաք չվերթերը կլինեն 2026–ի հոկտեմբեր ամսից` շաբաթը 3 անգամ, իսկ դեպի Բելգիայի Շառլերուալ քաղաք` 2027–ի փետրվարից, կրկին շաբաթը 3 անգամ»,–ասաց նա։Նա հավելեց, որ ավելանալու է նաև գործող ուղղությունների թռիչքների քանակը։Մասնավորապես դեպի Բուդապեշտ թռիչքները շաբաթական 2–ից կդառնան 4, դեպի Փարիզ չվերթերը 3–ից կդառնան շաբաթական 5, դեպի Ֆրանկֆուրտ շաբաթական 2 չվերթերը կդառնան 3, իսկ դեպի Պրահա կկատարվի շաբաթական 4 չվերթ։Անդրադառնալով Sputnik Արմենիայի հարցին, որ մի շարք քաղաքացիներ դժգոհություններ ունեն կապված թռիչքների չեղարկումների հետ, Մալինը նշեց, որ ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար, սակայն այդ չեղարկումները տեղի են ունենում մի շարք պատճառներով։Մալինը առաջարկեց այն քաղաքացիներին, որոնց չվերթերը չեղարկվել են, դիմեն իրենց պաշտոնական կայքի միջոցով և փոխհատուցում հայցեն` լրացնելով համապատասխան հայտը կամ իրենց հետ կապ հաստատեն կայքում նշված հեռախոսահամարներով։Նա ընդգծեց, որ միշտ էլ ավելի հեշտ է նկատել, երբ որևէ թռիչք չեղարկվում է կամ հետաձգվում, քան տեսնել կայացած թռիչքների քանակը։«Որպեսզի խոսքերս օդում չմնան, նշեմ, որ մենք ունենք թռիչքների 99,78 % կատարողական։ Այսինք`ն այդքան տոկոս դեպքերում թռիչքներըւ կատարվում են անխոչընդոտ»,–ասաց նա։Հավելենք, որ ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131207_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c5a1e16f828715f63cfe172459cad4e0.jpg.webp
թռիչք, չվերթ, հայաստան, wizz air ավիաընկերություն
թռիչք, չվերթ, հայաստան, wizz air ավիաընկերություն
Կավելանան Հայաստանից գործող ուղղությունների թռիչքների շաբաթական քանակը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից 2 նոր ուղղություններով թռիչքներ է մեկնարկում, ինչպես նաև բազավորում է իր երրորդ օդանավը «Զվարթնոցում»։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Wizz Air» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Յան Մալին։
«Դեպի Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաք չվերթերը կլինեն 2026–ի հոկտեմբեր ամսից` շաբաթը 3 անգամ, իսկ դեպի Բելգիայի Շառլերուալ քաղաք` 2027–ի փետրվարից, կրկին շաբաթը 3 անգամ»,–ասաց նա։
Նա հավելեց, որ ավելանալու է նաև գործող ուղղությունների թռիչքների քանակը։
Մասնավորապես դեպի Բուդապեշտ թռիչքները շաբաթական 2–ից կդառնան 4, դեպի Փարիզ չվերթերը 3–ից կդառնան շաբաթական 5, դեպի Ֆրանկֆուրտ շաբաթական 2 չվերթերը կդառնան 3, իսկ դեպի Պրահա կկատարվի շաբաթական 4 չվերթ։
«Չեղարկումների պատճառ կարող են դառնալ, օրինակ, վատ եղանակային պայմանները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, չեղարկումներ կարող են լինել տեխնիկական խնդիրների պատճառով, օրինակ` շարժիչների հետ կապված»,–ասաց նա։
Մալինը առաջարկեց այն քաղաքացիներին, որոնց չվերթերը չեղարկվել են, դիմեն իրենց պաշտոնական կայքի միջոցով և փոխհատուցում հայցեն` լրացնելով համապատասխան հայտը կամ իրենց հետ կապ հաստատեն կայքում նշված հեռախոսահամարներով։
Նա ընդգծեց, որ միշտ էլ ավելի հեշտ է նկատել, երբ որևէ թռիչք չեղարկվում է կամ հետաձգվում, քան տեսնել կայացած թռիչքների քանակը։
«Որպեսզի խոսքերս օդում չմնան, նշեմ, որ մենք ունենք թռիչքների 99,78 % կատարողական։ Այսինք`ն այդքան տոկոս դեպքերում թռիչքներըւ կատարվում են անխոչընդոտ»,–ասաց նա։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր: