Իրանն արգելում է «թշնամու» հետ կապված նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցում․ երեք նավ հետ է վերադարձվել

Քաղաքականություն

27.03.2026 | 16:39

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ «իսրայելա-ամերիկյան թշնամիների դաշնակիցների և նրանց կողմնակիցների նավահանգիստներ և այնտեղից» բեռնափոխադրումներն արգելված են ցանկացած միջանցքով կամ ցանկացած ուղղությամբ, գրում է France 24-ը։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և ջրային ճանապարհով ցանկացած տարանցիկ փոխադրում կենթարկվի «խիստ միջոցառումների»։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նախազգուշացումներից հետո տարբեր երկրների երեք կոնտեյներային նավեր հետ են վերադարձվել Հորմուզի նեղուցից։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի կողմից Հորմուզի նեղուցի բաց լինելու մասին «սուտ» որակված պնդումից հետո։

«Այսօր առավոտյան երեք կոնտեյներային նավեր հետ են վերադարձվել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանական Mehr լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է, որ նավերի անցումը նեղուցով խոչընդոտվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment