Ինչո՞ւ է ՀՀ–ն Վրաստանին խնդրել, որ գազատարը տեղափոխվի. Արայիկ Հարությունյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260327/inchu-e-hhn-vrastanin-khndrel-vor-gazatary-teghapvokhvi-arajik-harutjunjani-pataskhany-100319729.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95214893_62:0:1395:1000_1920x0_80_0_0_c411bef7711c6ab79f09d4aecfd65ac7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արայիկ հարությունյան, գազատար, սահմանազատում

հայաստան, արայիկ հարությունյան, գազատար, սահմանազատում

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն դժվարացավ հիշել, թե կոնկրետ որ կոորդինատներում։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հստակ չգիտի, թե ինչու է Հայաստանը Վրաստանին խնդրել, որ գազի խողովակաշարը տեղափոխվի, բայց չի բացառում, որ նաև սահմանազատման հետ է կապված։ Նա այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Sputnik Գրուզիան հայտնել էր, որ նշված խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց–հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:

Լրագրողներից մեկը նշեց` այս հաղորդագրությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ խողովակաշարի տեղափոխումը սահմանազատման համար է արվում, և հարցրեց` Հարությունյանը տեղյա՞կ է` ինչու է տեղափոխվում գազատարը։

«Ամենայն հավանականությամբ, նաև այդ պրոցեսների հետ է կապված։ Անկեղծ ասած, ես այդ թեմայի մեջ չեմ խորացել, մամուլից եմ տեղեկացել։ Շատ պարզ բացատրված է` որոշակի գոտիով է անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի է տեղափոխվում»,– պատասխանեց Հարությունյանը։

Նա նշեց, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն դժվարացավ հիշել, թե կոնկրետ որ կոորդինատներում։

«Սահմանազատման գործընթացը որոշակի տրամաբանության մեջ է գործում. փոխվարչապետների միջև կան շփումներ։ Այս պահին հողի վրա գործընթաց չկա. ամեն մեկն ինչ–որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում»,– նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերին 28–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի էր ունեցել սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը:

Ավելի վաղ՝ 2025-ի սեպտեմբերին, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ էին կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային տարածքներ:

Leave a comment