Հիքմեթ Հաջիևը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ

Քաղաքականություն

27.03.2026 | 14:34

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բուդապեշտում հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք մտքեր ենք փոխանակել Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում ադրբեջանա-թուրքական եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կապակցվածության վերաբերյալ»,- գրել է Հաջիևը սոցցանցերում։

Նա նշել է, որ թյուրքական աշխարհում «միասնության և համերաշխության հետագա ամրապնդումը հատկապես կարևոր է ներկայիս համաշխարհային մարտահրավերների ֆոնին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment