Կապանում անձրևներից փլուզվել է սելավատարի պատնեշը․ գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ

Կապանում հորդառատ անձրևներից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Այս մասին հայտարարություն է տարածել Փրկարար ծառայությունը՝ ընդգծելով, որ իրականացվում են համապատասխան աշխատանքներ

«Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։


Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։


Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,– հայտնում են Ծառայությունից։

 

Leave a comment