Գործարարների հետ փակ հանդիպմանը Պուտինն առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը

Քաղաքականություն

27.03.2026 | 13:47

Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարին մասնակցելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է ունեցել գործարարների հետ, որի ընթացքում, The Bell-ի պնդմամբ, նա առաջարկել է գումար նվիրաբերել պատերազմական գործողությունների համար, գրում է BBC-ին ռուսական ծառայությունը։

Նման հանդիպումների բովանդակությունը սովորաբար չի բացահայտվում, պատերազմի սկսվելուց հետո նույնիսկ դրանց մասնակիցների ցուցակն է գաղտնի պահվում, սակայն, ըստ The Bell-ի աղբյուրների, Պուտինն օլիգարխների հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմի շարունակությունը և դրա ֆինանսավորումը։

«Նրանք ասել են՝ կռվելու ենք։ Մենք կգնանք Դոնբասի սահմաններ»,- Պուտինի խոսքերն է ներկայացրել մեկ այլ աղբյուր։

Երկու աղբյուրներն էլ հայտնել են, որ Պուտինն առաջարկել է խոշոր բիզնեսին՝ կամավոր վճարումներ կատարել բյուջե։

Մի աղբյուրի համաձայն՝ «երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում բիզնեսը ցնցելու» գաղափարը ծագել է «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինի մոտ, որն այն ներկայացրել է Պուտինին ուղղված նամակում։

The Bell-ի պնդմամբ՝ որոշ գործարարներ արձագանքել են խնդրանքին հենց հանդիպման ժամանակ. միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, օրինակ, խոստացել է 100 միլիարդ ռուբլի ներդնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment