https://arm.sputniknews.ru/20260327/overchuky-patmel-e-eatm-shrjanakum-rdi-belarusi-ev-ghazakhstani-hamategh-nakhagtseri-masin-100302941.html
Օվերչուկը պատմել է ԵԱՏՄ շրջանակում ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ նախագծերի մասին
Օվերչուկը պատմել է ԵԱՏՄ շրջանակում ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ նախագծերի մասին
Sputnik Արմենիա
Նախագծերը վերաբերում էին երկաթուղիներին, գյուղատնտեսական տեխնիկային և մեքենաշինությանը։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T11:22+0400
2026-03-27T11:22+0400
2026-03-27T11:22+0400
ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ երեք նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անցյալ տարի, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Ղազախստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում փոխվարչապետն ասել է, որ խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի և կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։«Սրանք բոլորը բավական իրատեսական նախագծեր են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների։ Անցյալ տարի քննարկվող նախագծերի ընդհանուր թիվը հինգի էր հասնում։ Այժմ դրանք ավելի շատ են, պարզապես այդ թիվը հստակ չեմ հիշում», – ասել է Օվերչուկը։Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել էր, որ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման ծավալի աճն անցյալ տարի 20% է կազմել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան
Նախագծերը վերաբերում էին երկաթուղիներին, գյուղատնտեսական տեխնիկային և մեքենաշինությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ երեք նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անցյալ տարի, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ղազախստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում փոխվարչապետն ասել է, որ խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի և կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։
«Սրանք բոլորը բավական իրատեսական նախագծեր են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների։ Անցյալ տարի քննարկվող նախագծերի ընդհանուր թիվը հինգի էր հասնում։ Այժմ դրանք ավելի շատ են, պարզապես այդ թիվը հստակ չեմ հիշում», – ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել էր, որ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման ծավալի աճն անցյալ տարի 20% է կազմել։