Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդ տեղն է գրավել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում։

Կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում Ակոպովան ու Ռախմանինը հավաքել են 190.46 միավոր։ Կարճ ծրագրից հետո ևս նրանք 8-րդն էին։

Այս տարվա փետրվարին Իտալիայում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի սպորտային զույգը վաստակել էր 180.66 միավոր ու գրավել 14-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն ու Նիկիտա Վոլոդինը (228,33 միավոր):

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցել էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը, որը չէր կարողացել հաղթահարել տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի որակավորման փուլի արգելքը։

Leave a comment