Սյունիքի մարզում պահպանվում է տեղումների ինտենսիվությունը․ Ռոբերտ Ղուկասյան


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սոցցանցում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել։ 


«Հարգելի քաղաքացիներ,


Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։


 


Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։


 


Խնդրում ենք՝


  • հեռու մնալ գետամերձ տարածքներից,

  • չմոտենալ վարարած գետերին,

  • ճանապարհներին լինել առավել ուշադիր»,- նշվում է գրառման մեջ:


Leave a comment