ԵԱՏՄ երկրները ԱԲ–ի պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն

https://arm.sputniknews.ru/20260327/eatm-erkrnery-abi-pataskhanatu-ogtagvortsman-veraberjal-hajtararutjun-kstvoragren-100299910.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100288322_66:0:1205:854_1920x0_80_0_0_750e7de1943a22d2f0d7140917cdfada.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), արհեստական բանականություն, շուկա

եվրասիական տնտեսական միություն (եատմ), արհեստական բանականություն, շուկա

Բաժանորդագրվել

Առաջարկվում է արհեստական բանականության հենքի վրա բեռների հոսքի համակարգման հարթակ ստեղծել, որը կկրճատի բեռների առաքման ժամանակը և բիզնեսի ծախսերը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները արհեստական բանականության պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն մայիսին։Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի բացման ժամանակ։

Նա նաև ընթերցել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձը, որում արհեստական բանականության զարգացումը նշվում է որպես միության առաջնահերթություններից մեկը։ Խոսքը արհեստական բանականության ներդրումն է մաքսային, լոգիստիկ և արդյունաբերության ոլորտներում։

Առաջարկվում է արհեստական բանականության հենքի վրա բեռների հոսքի համակարգման հարթակ ստեղծել, որը կկրճատի բեռների առաքման ժամանակը և բիզնեսի ծախսերը, կբարձրացնի եվրասիական տրանսպորտային միջանցքների մրցունակությունը։ Առաջարկվում է նաև անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողությունը ամբողջությամբ տեղափոխել էլեկտրոնային ձևաչափի։

Բեկտենովը նշել է, որ չնայած աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակին` միությունը շարունակում է շարժվել դեպի իր հիմնական նպատակներ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող միասնական շուկայի ձևավորում։

Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն նպաստում է նաև ազգային տնտեսությունների տեխնոլոգիական թարմացմանը, արդյունաբերական համագործակցության զարգացմանը և անդամ երկրների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկաներում։

Հեռանկարային ուղղությունների թվում նշվել են արաբական աշխարհի, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրները, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների հետ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։

ԵԱՏՄ–ի և ԱՄԷ միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը

Leave a comment