Մարդիկ եւ ռոբոտները` գեղեցիկ ու ստեղծագործ

Ներկայացնում ենք 2026 թվականի մարտի 22-ից 27-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Իսրայելը հարված է հասցրել Գազայի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ-Բալահ փախստականների ճամբարի անմիջական հարեւանությամբ։
Ավանդական ցուլարշավ Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրա նահանգում։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը՝ հումանոիդ ռոբոտի կողքին։
Linkerbot ընկերության հումանոիդ ռոբոտը Պեկինում կայացած Չժունգուանցուն ֆորումին։
Մեքսիկայի առափնյա պահպանության անդամները ժամանում են Կարակոլ լողափ՝ նավթի արտահոսքի հետեւանքները վերացնելու համար։
Մոդելը ներկայացնում է Ագաթա Ռուիս դե լա Պրադայի զգեստը Մադրիդի Mercedes-Benz նորաձեւության շաբաթվա ընթացքում։
Տղաները Լվովի կենտրոնում՝ ռուսական անօդաչու սարքի հարվածից վնասված շենքի մոտ։
Red Bull Jump and Freeze մրցույթը Ալմաթիի մոտ գտնվող Շիմբուլակ լեռնադահուկային հանգստավայրում։
Գերմանիայի ներկայացուցիչներ Միներվա Ֆաբյեն Հազեն եւ Նիկիտա Վոլոդինը ելույթ են ունենում Գեղասահքի աշխարհի առաջնությունում։
Մայլի Սայրուսը «Հաննա Մոնտանայի 20-ամյակին նվիրված հատուկ թողարկման» համաշխարհային պրեմիերային Լոս Անջելեսում։

Leave a comment