ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից

Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերում կանխատեսվում են առատ տեղումներ, ինչի հետևանքով հնարավոր է Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի էական մեծացում։  Քաղաքացիներին հորդորում են պահպանել զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներից։

«Ուշադրություն․ Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Leave a comment