https://arm.sputniknews.ru/20260327/5-erkrner-irenc-taratsqy-amnin-en-tramadrel-irani-vra-hardzakvelu-hamar-zlm-100294819.html
5 երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար. ԶԼՄ
5 երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 5 արաբական երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է «Tasnim»-ը ։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T09:08+0400
2026-03-27T09:08+0400
2026-03-27T09:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99783353_0:0:1032:580_1920x0_80_0_0_511128454abb5bb2c8fef6d64fe078d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 5 արաբական երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է «Tasnim»-ը ։Իրանական հետախուզական ծառայություններում գործակալության աղբյուրների տվյալներով՝ խոսքը Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի մասին է:Նույն լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Իրանի հարավում մի քանի մարդ է պայթել ականի վրա։ «Հակառակորդի ինքնաթիռները Շիրազի մոտ գտնվող որոշ շրջաններում պայթուցիկներ են նետել, որոնք թաքցված են եղել սովորական պահածոյի նմանվող թիթեղյա տարաների մեջ»,– գրում է գործակալությունը։«Reuters»-ն էլ հայտնում է, որ Վաշինգտոնը ծովային դրոններ է տեղակայել Իրանի դեմ գործողությունների շրջանակում` չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ–ն տարիներ շարունակ փորձում է անօդաչու նավատորմ ստեղծել և անհաջողությունների է բախվում։ Գործակալության աղբյուրի տվյալով՝ վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում հերթական անհաջող փորձարկման ժամանակ վերջրյա դրոններից մեկը շարքից դուրս է եկել:«The Wall Street Journal», հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հնարավոր է` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք ուղարկի ևս 10 հազար զինծառայող (5 հազար զինվորական արդեն իսկ տեղափոխվել է): Զորակազմի ավելացման հնարավորությունը քննարկվում է Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99783353_108:0:881:580_1920x0_80_0_0_2bc7b39c72bf284fd5052597c1b16e68.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 5 արաբական երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է «Tasnim»-ը ։
Իրանական հետախուզական ծառայություններում գործակալության աղբյուրների տվյալներով՝ խոսքը Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի մասին է:
Նույն լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Իրանի հարավում մի քանի մարդ է պայթել ականի վրա։ «Հակառակորդի ինքնաթիռները Շիրազի մոտ գտնվող որոշ շրջաններում պայթուցիկներ են նետել, որոնք թաքցված են եղել սովորական պահածոյի նմանվող թիթեղյա տարաների մեջ»,– գրում է գործակալությունը։
«Reuters»-ն էլ հայտնում է, որ Վաշինգտոնը ծովային դրոններ է տեղակայել Իրանի դեմ գործողությունների շրջանակում` չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ–ն տարիներ շարունակ փորձում է անօդաչու նավատորմ ստեղծել և անհաջողությունների է բախվում։ Գործակալության աղբյուրի տվյալով՝ վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում հերթական անհաջող փորձարկման ժամանակ վերջրյա դրոններից մեկը շարքից դուրս է եկել:
«The Wall Street Journal», հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հնարավոր է` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք ուղարկի ևս 10 հազար զինծառայող (5 հազար զինվորական արդեն իսկ տեղափոխվել է): Զորակազմի ավելացման հնարավորությունը քննարկվում է Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին։