ԱՄՆ նավաստին «ոչ մարտական» վնասվածք է ստացել USS Abraham Lincoln ավիակրի վրա

Քաղաքականություն

26.03.2026 | 17:34

ԱՄՆ ռազմածովային ուժերի Մերձավոր Արևելքում ծառայությունը հայտնել է, որ ամերիկացի նավաստի վիրավորվել է Արաբական ծովում գտնվող ավիակիրի վրա՝ մարտական ​​գործողությունների հետ կապ չունեցող միջադեպի ժամանակ։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստի է վիրավորվել USS Abraham Lincoln (CVN 72) նավի վրա, երբ ավիակիրը թռիչքային գործողություններ էր իրականացնում Արաբական ծովում մարտի 25-ին։ Վնասվածքը մարտական ​​գործողությունների հետ կապված չէ և կյանքին սպառնացող չէ։ Նավաստին տեղափոխվել է ափ՝ լրացուցիչ բժշկական օգնություն ստանալու համար և մնում է կայուն վիճակում»,- ասվում է Հինգերորդ նավատորմի հայտարարության մեջ X-ում։

Abraham Lincoln ավիակիրի հարվածային խումբը առաքելություններ է իրականացրել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment