Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի՝ հրադարարի մասին 15 կետանոց առաջարկին և մի շարք պայմաններ առաջադրել․ որոնք են

Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի՝ հրադարարի մասին 15 կետանոց առաջարկին և մի շարք պայմաններ առաջադրել, հայտնել է Tasnim գործակալությունը։

– Հակառակորդի կողմից «ագրեսիայի և սպանության» դադարեցում։

– Պատերազմի կրկնությունը կանխելու իրական երաշխիքների ստեղծում։

– Պատերազմական փոխհատուցման հստակ սահմանում ու երաշխավորված վճարում։

– Ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում ու տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր դիմադրության ուժերի դեմ։

Ավելի վաղ Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը գրել էր, որ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով: Այս համատեքստում Միացյալ Նահանգները ներկայացրել է 15 կետեր։

Leave a comment