ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Փաշինյանն իր քաղաքականության համար ռուսներին է ձախորդ ուզում կարգել, թույլատրելի հակառուսականություն է խաղում, մարդկանց խաբում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Փաշինյանի հետևորդները հայհոյում են ռուսներին, բայց ինքը գնում է նրանց հետ հանդիպման, խունջիկ – մունջիկ գալիս, ասում՝ եղբայրական հարաբերություններ ունենք։
Խոսում է հիբրիդային պատերազմից, բայց չի ասում՝ ովքեր են այդ պատերազմ մղողները։ Հիմա էլ՝ սուրը ձեռքին, Դոն Կիխոտն է իբր, պայքարում է Անկախության հռչակագրի ու Կաթողիկոսի դեմ, եթե նա ընտրվեց, բռնապետ Ալիևը կանչելու է, ասի՝ արի տեսնենք՝ հիմա ինչ պիտի տաս», – մեկնաբանեց Սողոմոնյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ