Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան շփումներում միջնորդելու մասին

Քաղաքականություն

26.03.2026 | 20:22

Պակիստանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու անուղղակի բանակցությունների շրջանակում փոխանցում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունները, գրում է DW-ն։

«Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղության բանակցությունների վերաբերյալ լրատվամիջոցներում անհարկի ենթադրություններ են եղել։ Իրականում, ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով։ Այս համատեքստում Միացյալ Նահանգները կիսվել է 15 կետով, որոնք քննարկվում են Իրանի կողմից»,- գրել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշակ Դարը X-ում։

Ըստ նրա՝ եղբայրական երկրները՝ Թուրքիան և Եգիպտոսը, ի թիվս այլոց, նույնպես իրենց աջակցությունն են հայտնում այս նախաձեռնությանը»։

«Պակիստանը շարունակում է լիովին հանձնառու լինել խաղաղության խթանմանը և շարունակում է ամեն ջանք գործադրել տարածաշրջանում և դրանից դուրս կայունություն ապահովելու համար»,- հավելել է Դարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment