Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260326/irany-pashtvonakan-pataskhan-e-ugharkel-amn-i-khaghaghutjan-tsragrin-zlm-100285366.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2352:1764_1920x0_80_0_0_206bea97af46d4447207bcca736bab30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, բանակցություն

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, բանակցություն

Բաժանորդագրվել

Հաղորդվում է նաև, որ Իրանը պահանջում է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին և սպասում է Վաշինգտոնի արձագանքին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

«ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերին Իրանի պատասխանը պաշտոնապես փոխանցվել է երեկ երեկոյան՝ միջնորդների միջոցով։ Իրանը սպասում է հակառակ կողմի արձագանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իր պատասխանում Իրանը հայտարարել է Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև հակամարտության կրկնությունը բացառող պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Թեհրանը պահանջում է վնասի փոխհատուցում և երաշխավորված ռազմատուգանքներ, պահանջում է նաև ավարտել հակամարտությունը «բոլոր ճակատներում», ինչը վերաբերում է տարածաշրջանում Իրանի դաշնակից «դիմադրության խմբերին»։

Բացի այդ, Tasnim-ի տվյալներով՝ Իրանը նաև պահանջում է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել Իրանին։ «Al Mayadeen»–ն իր հերթին գրել էր, որ Իրանը Պակիստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրն ընդունելու անհնարինության մասին: Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանը պետք է ապամոնտաժի 3 առանցքային միջուկային օբյեկտներ և ամբողջությամբ հրաժարվի իր տարածքում ուրանի հարստացումից, կասեցնի բալիստիկ հրթիռների մշակումը, կրճատի դաշնակից խմբավորումներին տրվող աջակցությունը, ինչպես նաև ապահովի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը։

Leave a comment