Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների հետ

Բաժանորդագրվել

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիայի պաշտպանական ոլորտների միջև համագործակցությանն առնչվող հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պապիկյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։Քննարկվել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Leave a comment