Մարտի 26-ի կարևոր լուրերը | ABNews

Երևանում հրդեհ՝ «Կանազում»

Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը ամբողջությամբ մարվել է, տարհանված բնակիչները վերադարձել են տներ։

Հորմուզի նեղուց․ սահմանափակ անցումներ

Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին անցնել նեղուցով՝ շարունակելով կոշտ քաղաքական դիրքորոշումը և բացառելով բանակցությունները։

«Հեզբոլլահ»-ի հայտարարությունը

Շարժման առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցությունները հավասարազոր են հանձնվելու և կոչ է արել շարունակել պայքարը։

Սև ծովում հարձակում տանկերի վրա

Թուրքական նավթատար ALTURA-ն հարվածի է ենթարկվել ԱԹՍ-ի կողմից․ անձնակազմը չի տուժել։

Ռուսաստան–ԱՄՆ հնարավոր պայմանավորվածություն

Զելենսկին հայտնել է, որ Մոսկվան առաջարկել է դադարեցնել Իրանի հետախուզական աջակցությունը՝ փոխարենը ստանալով զիջումներ Ուկրաինայի հարցում։

Իրանի դիրքորոշումը ներսից

ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ երկրի ներսում իրավիճակը վերահսկելի է, և ԱՄՆ-ի ռազմավարական նպատակները չեն իրականացվել։

Նոր հարվածներ Իսրայելին

Իրանը շարունակել է հրթիռային հարձակումները, իսկ Իսրայելը հայտարարել է հակաօդային պաշտպանության ակտիվ աշխատանքի մասին։

Ողբերգություն Բանգլադեշում

Ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահը պնդել է, որ Թեհրանը, չնայած հերքումներին, մասնակցում է խաղաղության բանակցություններին։

Խուզարկություններ Երևանում

Քրեական ոստիկանությունը և ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում շուրջ 20 հասցեներում՝ առանց մանրամասներ հրապարակելու։

ԵՄ աջակցություն Հայաստանին

Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 143 մլն եվրոյի դրամաշնորհ՝ զարգացման տարբեր ուղղություններով։

Ռուսաստանում ԱԹՍ-ների հարձակումներ

ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 125 անօդաչու սարք տարբեր շրջաններում։

Դատավճիռ Գեղարքունիքում

3-ամյա երեխայի սպանության համար հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Առողջապահական համակարգի փոփոխություն

Նախատեսվում է լուծարել ՊԱԳ-ը և ամբողջ համակարգը տեղափոխել նոր ապահովագրական հիմնադրամի կառավարման տակ։

Leave a comment